Monthly Archives: December 2021

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Ես    Յուրի  Ալանդարովնն  եմ:  Սեպտենբերից  ունեմ իմ  բլոգը:

Ես 16 գրառումներ եմ  արել  իմ  բլոգում: Ես կարող  եմ  իմ  բլոգում  նկար  դնել,  հղում տեղադրել:

Մայրենի՝ ես  կարողանում  եմ  կարդալ,  կարողանում  եմ  հորինուկ  գրել: Ես  սովորել  եմ    ճնճղուկ  հեքիաթը,  էշի ձու  հեքիաթը,  Խնկոյանի  բանաստեղծությունները:

Մաթեմատիկա՝   Ես  կարողանում  եմ  խնդիր  հորինել  և  լուծել,  կարողանում  եմ  գումարել  հանել,  բաժանել  և  բազմապատկել եռանիշ  թվերով:

Ես  և  շրջակա  աշխարհը՝  գիտեմ  Արեգակնային  համակարգի  9  մոլորակները,  գիտեմ   ինչու  է  երկինքը  կապույտ:

Մարմնակրթություն՝շատ  լավ    հեծանիվ  եմ վարում,շատ  լավ  եմ  լողում:

Երգ՝ երգերից սովորել եմ զար զընգը , տո տղա երգերը:

Ռուսերեն՝

Անգլերենդ



Իմ ցանկությունը Ձմեռ Պապիկին

 

Ես  Ձմեռ  Պապիկից   ուզում  եմ  այս  տարի, որ  ինձ   բերի << Այպատ>>:



Սուրբ Ծնդյանն հեքիաթը սրինգ նվագող աղջկա մասին

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին:

Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:

— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, – հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, – տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, – ասաց սրինգը, – դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո, – ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, – ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց եկավ Սբ. Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

Հարցեր և առաջադրանքներ

1Ինչի՞ մասին էր նվագում աղջիկը։ 

Ո՞ր երաժշտական գործիքով էր նվագում 2աղջիկը։

3Ի՞նչ գիտես այս գործիքի մասին, գրի՛ր։ 

Ե՞րբ դադարեց նվագել աղջիկը։ 

4Ի՞նչ սովորեցիր այս հեքիաթից։ Գրի՛ր։ 

5Նկարի՛ր քո պատկերացրած Սուրբ Ծննդյան հրաշքը և հրապարակի՛ր քո բլոգում։                              7



Ամանորը տարբեր երկրներում

Ճապոնիա

 

Ճապոնիայում Ամանորը սկսվում է զանգերի 108 ղողանջից հետո, որոնցից յուրաքանչյուրը, ըստ ավանդության, վերացնում է մարդկային մեկ թերություն: Ճապոնացիները կարծում են, որ ծիծաղը հաջող ու երջանիկ տարվա գրավականն է, այդ իսկ պատճառով էլ նոր տարվա հենց առաջին րոպեներին լիաթոք ծիծաղում են:

 

 

Անգլիա

Հին անգլիական հեքիաթների հիման վրա Անգլիայում Ամանորի գիշերը երեխաների համար հատուկ բեմադրություններ են կազմակերպում: Մինչ քնելը երեխաները սեղանների վրա ափսեներ են դնում, որպեսզի Սանտա Կլաուսն իրենց համար նվերներ դնի դրանց մեջ, իսկ կոշիկների մեջ Սանտայի եղնիկների համար կեր են թողնում:

 

 

Ֆինլանդիա

Ամանորյա ավանդական կերակուրները Ֆինլանդիայում սալորի կիսելն ու բրնձի շիլան են: Ձմեռ պապին այս երկրում կոչում են Joulupukki, ով նախկինում ամանորյա նվերները բերելիս գալիս էր երկար ճիպոտով և տուն մտնելիս հարցնում. «Արդյոք այս տանը խելոք երեխաներ կա՞ն»:

 

Ֆրանսիա

Ֆրանսիայում ամանորյա նվերներ փոխանակելիս մարդիկ այնքան էլ ազատ չեն. այստեղ գործում են որոշակի խիստ կանոններ: Օրինակ՝ կնոջն Ամանորին օծանելիք նվիրելու իրավունք ունի միմիայն ամուսինը:

Էկվադոր

Երբ հնչում են ամանորյա զանգերը, էկվադորցիները տան պատուհանից դուրս են նետում ջրով լի մեծ բաժակ, որպեսզի դրա հետ մեկտեղ տանից դուրս գան նաև անցյալ տարվա դժբախտությունները: