Ամանորը տարբեր երկրներում

Ճապոնիա

 

Ճապոնիայում Ամանորը սկսվում է զանգերի 108 ղողանջից հետո, որոնցից յուրաքանչյուրը, ըստ ավանդության, վերացնում է մարդկային մեկ թերություն: Ճապոնացիները կարծում են, որ ծիծաղը հաջող ու երջանիկ տարվա գրավականն է, այդ իսկ պատճառով էլ նոր տարվա հենց առաջին րոպեներին լիաթոք ծիծաղում են:

 

 

Անգլիա

Հին անգլիական հեքիաթների հիման վրա Անգլիայում Ամանորի գիշերը երեխաների համար հատուկ բեմադրություններ են կազմակերպում: Մինչ քնելը երեխաները սեղանների վրա ափսեներ են դնում, որպեսզի Սանտա Կլաուսն իրենց համար նվերներ դնի դրանց մեջ, իսկ կոշիկների մեջ Սանտայի եղնիկների համար կեր են թողնում:

 

 

Ֆինլանդիա

Ամանորյա ավանդական կերակուրները Ֆինլանդիայում սալորի կիսելն ու բրնձի շիլան են: Ձմեռ պապին այս երկրում կոչում են Joulupukki, ով նախկինում ամանորյա նվերները բերելիս գալիս էր երկար ճիպոտով և տուն մտնելիս հարցնում. «Արդյոք այս տանը խելոք երեխաներ կա՞ն»:

 

Ֆրանսիա

Ֆրանսիայում ամանորյա նվերներ փոխանակելիս մարդիկ այնքան էլ ազատ չեն. այստեղ գործում են որոշակի խիստ կանոններ: Օրինակ՝ կնոջն Ամանորին օծանելիք նվիրելու իրավունք ունի միմիայն ամուսինը:

Էկվադոր

Երբ հնչում են ամանորյա զանգերը, էկվադորցիները տան պատուհանից դուրս են նետում ջրով լի մեծ բաժակ, որպեսզի դրա հետ մեկտեղ տանից դուրս գան նաև անցյալ տարվա դժբախտությունները:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *